9 մլն դրամ արժեքով «Հատուկ պահպանվող տարածք» համարվող գույքի նկատմամբ ՀՀ իրավունքը վերականգնվել է. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում ներկայացրել է #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունը:
«Դատարանի վճռով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Շուկայականին մոտարկված արժեքը՝ 9 միլիոն դրամ»,- գրել է վարչապետը:
