Նախագիծը ստեղծում է ներդրումային հնարավորություններ՝ հայկական ստարտափերը մղելով միջազգային շուկաներ. նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և հանրահայտ «Plug and Play» միջազգային աքսելերատորի համատեղ ծրագիրը բացել է իր դռները հայկական ստարտափների համար՝ առաջարկելով նրանց եզակի հնարավորություն՝ միանալու համաշխարհային նորարարական էկոհամակարգին. Երևանում կայացավ միջազգային աքսելերատորի ծրագրի հերթական փուլն ամփոփող միջոցառումը։

«Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնելով այս մասին, նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս նախաձեռնությունն առանձնահատուկ նշանակություն ունի հայկական տեխնոլոգիական համայնքի համար. այն ոչ միայն խթանում է մենթորության մշակույթը, այլև ստեղծում է ներդրումային բազմապիսի հնարավորություններ՝ հայաստանյան ստարտափներին մղելով դեպի միջազգային շուկաներ։

«Այս անգամ ծրագրին դիմած 119 ստարտափներից ընտրվել էին 20-ը՝ Tactun, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text’nPayMe, Doccy, CaseLens, doodooc, Drawstory և Pearch AI։

Հայկական ստարտափները քայլ առ քայլ ամրապնդում են իրենց դիրքերը միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, և այսօրինակ ծրագրերը նպաստում են Հայաստանը նորարարությունների և ստեղծարար մտքի կենտրոն դարձնելու մեր քաղաքականությանը»,- գրել է նախարարը:

You may also like...