«Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում սպասում է 816 հայկական բեռնատար
«Վերին Լարս» անցակետը հատելու համար 3,094 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 816-ը հայկական են։
Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Նշենք՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:
