30 եվրապական երկիր պատրաստ է Կիեվին անվտանգության երաշխիքներ տրամադրել. Մակրոն
Մոտ 30 եվրոպական երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը:
«Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդի և դաշնակցի հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել նման գործարքի, անվտանգության այս կամ այն տեսակի երաշխիքների», — ասել է նա:
Մակրոնը հավելել է, որ այս պետությունները ԱՄՆ-ից «համերաշխության ազդանշան» են ակնկալում, եթե Ռուսաստանը խախտի պայմանավորվածությունները։
Մինչ այդ Ֆրանսիայի նախագահը երկու անգամ հավաքել էր եվրոպացի առաջնորդներին՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ փետրվարի 17-ին և 19-ին։
Դա տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովից հետո, որի ժամանակ քննադատական հայտարարություններ են արել ԱՄՆ նոր ղեկավարության ներկայացուցիչները։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն առաջարկել է, որ ԵՄ-ն ֆիզիկապես ներկայացված չլինի ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ։
Մակրոնը Վաշինգտոն է ժամանել փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար, ավելի ուշ ԱՄՆ կժամանի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
