Ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Հունաստանի ռազմական դպրոցի ձմեռային ուսումնավարժանքին
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։


Ինչպես հայտնում են ՊՆ-ից, Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառել են՝
փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ,

արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն,
անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն,
ձմեռային պայմաններում գոյատևման հմտությունների զարգացում։
Միջազգային նմանօրինակ պատրաստության ծրագրերը զարգացնում են կուրսանտների հմտությունները, ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ապագա սպաներին նախապատրաստում դիմակայելու մարտահրավերներին։




