Նարեկ Մկրտչյանն այցելել է Շիրակի մարզ, եղել ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

նն.jpg (309 KB)ննն.jpg (328 KB)

Ինչպես հայտնում են նախարարությունից, վերջիններս նախ եղել են Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շփվել հաստատությունում խնամք ստացող ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

ննննննննննն.jpg (391 KB)

Նարեկ Մկրտչյանը, Արտուշ Հովհաննիսյանն ու Սարիկ Մինասյանը եղել են Գյումրիում գործող, երեխաներին խնամք մատուցող երկու հաստատություններում՝ Գյումրու «Երեխաների տանը» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում»։

նննն.jpg (394 KB)ննննն.jpg (337 KB)

Շրջայցերի ընթացքում վերջիններս հանդիպել են երեխաներին, մասնագետների հետ քննարկել ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր:

նննննն.jpg (333 KB)

You may also like...