Դավիթ Խուդաթյանը Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում են նախարարությունից, նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։


Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը։
Քննարկվել են նաև ջրային ոլորտին վերաբերող հարցեր։

