Գեղարքունիքի մարզպետն այցելել է վերանորոգվող Վարդենիսի ԲԿ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Վարդենիսի բժշկական կենտրոն:

480762579_1052090940284938_662316907557821306_n.jpg (621 KB)480550742_1052090973618268_6208876664111288973_n.jpg (797 KB)

Ինչպես հայտնում են մարզպետարանից, ՀՀ պետական բյուջեի «Առողջապահական ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի «Առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացում» միջոցառման իրականացման նպատակով հատկացվել է 20 միլիոն ՀՀ դրամ գումար:

481777800_1052090896951609_6258302125362857291_n.jpg (357 KB)482198163_1052091133618252_1293196860567645782_n.jpg (345 KB)

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում են Վարդենիսի ԲԿ հիվանդանոցային մասնաշենքի մասնակի ներքին հարդարման և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ՝ մինչև կմեկնարկի նոր բժշկական կենտրոնի կառուցումը։

Աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի նոյեմբերին, իսկ ավարտը նախատեսվում է 2025 թվականի մայիս ամսին։

480966969_1052091286951570_1665239145869141500_n.jpg (306 KB)480359188_1052091156951583_7233137294968296952_n.jpg (379 KB)

Մարզպետը դիտարկել է ԲԿ-ում ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքը, առանձին հարցերի շուրջ տվել ցուցումներ և հանձնարարականներ, ապա հանդիպում ունեցել բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ։

480284927_1052090936951605_2130637741558531168_n.jpg (457 KB)480302854_1052091086951590_4862286627040569812_n.jpg (321 KB)

You may also like...