Ստացել ենք Խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, գործընթացը փակուղում չէ. վարչապետ (տեսանյութ)

Փաստը, որ ստացել ենք Խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ:

Հիմա պետք է մեր առաջարկները ներկայացնենք, այսինք գործընթացը գնում է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում: Մենք առաջարկել ենք լուծում և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի:

Օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժելու հիմքեր չկան: Դա վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...