Տավուշում սահմանագծումը կանցնի 1978 թ. սահմանով. ինչո՞վ է այն զիջում 1976-ի քարտեզին

Տավուշում սահմանազատումը, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, կշարունակվի 1978 թվականի սահմանով։ Այնտեղ 1976 թվականի սահմանի համեմատ Հայկական ԽՍՀ-ն մի քանի քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել։ ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզում, որտեղ նշված է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև խորհրդային վարչական սահմանը, կարելի է երկու սև կետագիծ նկատել՝ տեղ-տեղ կարմիր հատվածներով։ Բանն այն է, որ 1976 թվականի նախնական (սևով նշված) սահմանը 1978-ի դրությամբ «ուղղվել է» (կարմիրով նշվածը)։
Фрагмент карты Генштаба ВС СССР от 1976 г. (участок от границы Грузии до села Барекаван) - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2025
Sputnik Արմենիան սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին հարցում է ուղարկել, թե որ սահմանով է իրականացվելու սահմանազատումը, ու դրանցից որն է հաստատված ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից:
«Երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախաբանում Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ամրագրված է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Հետևաբար, սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը»,-հայտնել են գրասենյակից։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 15-ին երկու երկրների սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։
Այն ժամանակ համաձայնեցրել են Բաղանիս (Բաղանիս-Այրիմ — Բերքաբեր)- Քըզըլ Հաջիլի հատվածում սահմանագծման մասին նկարագրի արձանագրությունը «ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը 1979 թվականին հերթապահության ընթացակարգը է անցել»:
Իսկ արդեն 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների նոր հանդիպման արդյունքում կողմերը սահմանագծման նոր հատված են սահմանել։
Նրանք համաձայնել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքների համալիրը սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների միացման կետի շրջանից, այնուհետև շարունակել հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ, մինչև Իրանի հետ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։

You may also like...