Խաղերի պատճառով մեկ տարվա ընթացքում ունցանք 2, հետո՝ 1, հետո՝ երեք ինքնասպանություն, շատ ցավալի դեպքեր են. Անդրանիկ Քոչարյան
«Վերջինը շատ ցավալի զոհ էր, թոքաբորբից զինվոր մահացավ ցավալին այն բառը չէ, դա նշանակում է, որ այդ զորամասում պետք է համակարգված խնդիրներ լուծվեն:
Անպայման պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնց անտարբերության նաև շնորհիվ է, որ այդպիսի երևույթներ առայժմ կան»,- ասաց Քոչարյանը:
Քոչարյանը նաև անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի բերած նախագծին շահումով խաղերի վերաբերյալ: «Հիշո՞ւմ եք՝ Հայկ Սարգսյանն օրինագիծ էր բերել խաղային բիզնեսին առնչվող: Ես խնդրեցի ինձ ներկայացնեն 22, 23, 24 թվականենրին այդ առնչությամբ ինչ ինքնասպանություններ կան:
Ընդամենը մեկ թիվ կար, որ խաղերի հետ առնչվող ինքնասպանություն չկար, հետո ունեինք 2 դեպք, մի տարին մեկ դեպք, հետո երեք դեպք, սրանք շատ ցավալի դեպքեր են»,- ասաց պատգամավորը:
Նա շեշտեց, որ այդ հարցերի լուծումը պետք է կարողանանք գտնել՝ մերժելով կախվածությունը: «Միայն թմրամիջոցից չի կախվածությունը, հեռախոսները գտնում են, վերցնում են, բայց միևնույնն է, գտնում են տարբերակներ, մեկ էլ նայում ես հեռախոսի պարունակությունը ու պարզ է դառնում: Վերջերս էլ զինվորական էր ինքնասպան եղել կախվելու միջոցով Արարատի մարզում, և այնտեղ էլ նայել էին ու պարզվել էր կախվածության հետ առնչություն կա»,- նշեց Քոչարյանը:
