Զելենսկին կժամանի Վաշինգտոն՝ «հազվագյուտ հողերի եվ այլ նյութերի» մշակման համաձայնագիր ստորագրելու համար. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին կմեկնի Վաշինգտոն՝ «հազվագյուտ հողերի և այլ նյութերի» մշակման համաձայնագիրը ստորագրելու համար։
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ին «հաջողվել է գործարք կնքել», որի արդյունքում Վաշինգտոնը «ապագայում մեծ գումարներ» կստանա Կիևին տրամադրած օգնության համար:
Ավելի վաղ Զելենսկին, խոսելով Վաշինգտոնում ծրագրված շրջանակային համաձայնագրի մասին, հայտարարել էր, որ դրանում ոչինչ չի ասվում արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության համար ԱՄՆ-ին Ուկրաինայի պարտքի մասին։
Բացի այդ, ուկրաինացի առաջնորդի խոսքով, համաձայնագրում նշված կլինի, որ «ԱՄՆ կառավարությունն աջակցում է Ուկրաինայի ջանքերին՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ ստանալու համար»։
