Արտաքին գործերի նախարարությունը որեվէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել եվ չի պատրաստվում. պարզաբանում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։

«Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։

Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

You may also like...