Չինաստանի հետ ոլորտային համագործակցության հարցեր են քննարկվել. հանդիպել են Կամո Ցուցուլյանն ու Չեն Մինը
Փետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի հետ։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։
Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով նախարարության միջև աղետների ռիսկի կառավարման, համագործակցության ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը`ի նպաստ երկու երկրների դիմակայունության բարձրացման և արդյունավետ արձագանքման մեխանիզմների կատարելագործման:
