Կիեվը չի ընդունի հրադադարի որոշումը, Ուկրաինան չի պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին. Զելենսկի
Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։
Ուկրաինայի նախագահը, սակայն, ասել է, որ երբեք չի ընդունի կրակի դադարեցումը՝ հակառակ խաղաղ գործընթացի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին։
«Մենք երբեք չենք ընդունի հրադադարը»,- հայտարարել է Զելենսկին՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 25 անգամ խախտել է Ուկրաինայի հետ նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, ուստի Ուկրաինան չի պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին։
Անդրադառնալով հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ստորագրվող համաձայնագրին, Զելենսկին նշել է, որ «դա դեռ ամենը չէ»՝ ակնարկելով, որ Կիևը դեռ սպասում է ԱՄՆ-ից նոր աջակցություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագաներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
