Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում կրիպտոարժույթի ռազմավարական պահուստային ֆոնդ ստեղծելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեղեկացրել է կրիպտոարժույթի պահուստային ֆոնդի ստեղծման մասին:

Գրառման համաձայն՝ այն ներառելու է Cardano (ADA), Solana (SOL) և Ripple (XRP) կրիպտոարժույթները:

«ԱՄՆ-ի կրիպտոարժույթների ռազմավարական պահուստը կբարձրացնի առանցքային ոլորտի մակարդակը Բայդենի (ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդեն — խմբ.) ադմինիստրացիայի կոռուպցիոն հարձակումներից հետո»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Թրամփի խոսքով՝ ինքը հրամանագրով ձգտում է երկիրը վերածել «կրիպտոարժույթի համաշխարհային մայրաքաղաքի»:

You may also like...