Զելենսկի-Թրամփ լեզվակռիվը ցույց տվեց՝ որքան բարդ է լինելու ուկրաինական կարգավորման գործընթացը. Պեսկով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած լեզվակռիվը ցույց է տվել, թե որքան բարդ է լինելու ուկրաինական կարգավորման գործընթացը։

Միջադեպին նման գնահատական ​​է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Կիևի ռեժիմը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, այլ ցանկանում են պատերազմի շարունակություն»,- ասել էՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։

Միացյալ Նահանգները հունվարին Թրամփի իշխանության գալուց հետո ցանկություն է հայտնել նպաստել ուկրաինական հակամարտության հնարավորինս արագ ավարտին։

Ի տարբերություն Եվրամիության և Ջո Բայդենի վարչակազմի՝ Վաշինգտոնն այլևս չի հայտարարում Կիևին անսահմանափակ աջակցության մասին և նույնիսկ կապեր է հաստատել Մոսկվայի հետ։

You may also like...