Շիրակի մարզի Ամասիա համայնքում կայացել է -46°C ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Շիրակի մարզի Ամասիա համայնքում կայացել է -46°C ձմեռային փառատոնը:
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր ու տեղացիներ:

Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է տեսնել մասնակիցների ոգևորությունն ու բարձր տրամադրությունը. «Հրաշալի օր է ու հիանալի մթնոլորտ որքան էլ ցուրտ լինի, արվել է ամեն ինչ մեր երեխաների ժամանցն ապահովելու համար։

Մաքուր օդն ու բարձր տրամադրությունը հնարավորություն են տալիս վայելելու բնության հարաշալիքները, հիանալու նրա գեղեցկությամբ։ Ուրախ ժամանց ու հաճելի օր եմ մաղթում բոլորիդ»։
Մասնակիցներին ողջունել է նաև Ամասիա համայնքի ղեկավար Ձեմմա Հարությունյանը։

Ջերմ էներգիայով, հագեցած ծրագրով` դահուկավազք, սնոուբորդ, սահնակներ, տաք ըմպելիքներ, մրցույթներ, զվարճանք, երաժշտություն, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հաղթողներ. -46°C ձմեռային փառատոնը Ամասիայում հրաշալի ժամանց է ապահովել ներկաների համար։
Փառատոնը իրականացվել է LEAD4Shirak ծրագրի և Ամասիայի համայնքապետարանի աջակցությամբ։
