Թուրքիան ԱՄՆ-ին եվ Ուկրաինային կոչ է արել վերադառնալ դիվանագիտական ​​սեղանի շուրջ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, մեկնաբանելով Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած միջոդեպը, կողմերին կոչ է արել վերադառնալ դիվանագիտական սեղանի շուրջ:

«Սոցիալական ցանցերում այս թեմայի շուրջ շատ քննարկումներ կան, մենք գտնում ենք, որ պետք է վերադառնալ դիվանագիտական սեղանի շուրջ և ցուցաբերել հավասար հարաբերություններ», — ասել է Չելիքը:

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Զելենսկու այցը Վաշինգտոն նշանավորվել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում բուռն խոսակցություններով։

Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում նախագահների միջև վիճաբանություն էր ծագել, որի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար:

Թրամփի և Զելենսկու հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը չեղարկվել էր, և ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում հայտարարություն էր հրապարակել, որում ընդգծել էր, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորել և անպատրաստ էր ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։

You may also like...