ՀՀ նախագահը Մոնտեվիդեդոյում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա (տեսանյութ)

Հայաստաի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա, շրջել Plan Ceibal (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոնում, ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:

բ.jpg (1.26 MB)բբ.jpg (1.52 MB)

Այս կենտրոնի հետ համագործակցությամբ 2026 թվականին Ուրուգվայում կբացվի Թումո կենտրոն:

Plan Ceibal-ը (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոն է Ուրուգվայում, որը հիմնադրվել է 2007 թվականին:

Այն հիմնական սոցիալական նախագիծ է, որը նպատակաուղղված է կրթության մեջ թվային տեխնոլոգիաների ինտեգրմանը:

բբբ.jpg (1.27 MB)բբբբբ.jpg (1.39 MB)

Այն Ուրուգվայի կառավարության կողմից իրականացվող առաջին ծրագիրն էր, որի նպատակն էր թվային ներառականությունը և կրթության հասանելիությունը երկրի բոլոր դպրոցականների համար:

Ծրագրի շրջանակներում բաժանվում են համակարգիչներ և թաբլետներ պետական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին:

Ceibal-ը հայտնի է դարձել որպես հաջող մոդել՝ կրթության մեջ տեխնոլոգիաների ինտեգրման համար և ուսումնասիրվել է այլ երկրների կողմից նմանատիպ ծրագրեր իրականացնելու նպատակով:

բբբբբբ.jpg (1.62 MB)բբբբբբբ.jpg (1.35 MB)բբբբբբբբ.jpg (1.54 MB)

Այն Լատինական Ամերիկայում առաջին ամբողջ երկիրն ընդգրկող ծրագիրն էր, որն իրականացրել է One Laptop per Child նախաձեռնությունը և շարունակում է զարգանալ՝ ներառելով նոր տեխնոլոգիաներ և կրթական մեթոդներ:

You may also like...