Եթե ցանկանում եք Բաքվում պահվողները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք»․ Ալեն Սիմոնյան
Եթե ցանկանում եք գերիները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Փորձը ցույց է տալիս, որ այդ թեման շարունակվում է և մեզ համար առաջնային է: Եթե տեսանելի քայլեր անենք, հնարավոր է գերիները երբևիցե չվերադառնան: Եթե մեզ մեղադրում են, ապա ինչպես 150 գերուց դարձավ 23»,- նշել է նա:
