Արարատից հրաժարման որեվէ պնդում չի եղել, խոսք է եղել Արագածը եվս սիրելու մասին. Զարեհ Սինանյան

Արարատից հրաժարման որևէ պնդում չի եղել, խոսք է եղել Արագածը ևս սիրելու մասին:

Ասուլիսի ժամանակ հայտարարել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը

«Համաձայն չեմ այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունն իր վերջին հայեցակարգով հրաժարվել է Արարատ լեռից ու Արևմտյան Հայաստանի պահանջատիրությունից․

Եթե սփյուռքի մեր հայրենակիցներն Արարատը տեսնում են պատից կախված նկարով, ես այդ լեռը տեսնում եմ ամեն առավոտ։

Դա ամեն օր մեր աչքի առաջ է, և դա զգացմունքների մի ամբողջ բուք է առաջացնում մեր հոգում, սրտում, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել այստեղ այն իրականությունում, որը կա։

Արագած լեռը սիրելն էլ վատ գաղափար չէ։ Շատ լավ գաղափար է, պատմական լեռ է, որը, բարեբախտաբար, գտնվում է ՀՀ տարածքում»,-ասել է նա։

You may also like...