Դավիթ Խուդաթյանը Իտալիայի դեսպանի հետ զրույցում ընդգծել է հաստատուն օդային հաղորդակցության կարեվորությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Ինչպես հայտնում են նախարարությունից, նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել և խորացնել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։

թթթ.jpg (212 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ապագա ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել թե՛ մեր երկրի, թե՛ Իտալիայի համար։

Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հաստատուն օդային հաղորդակցության, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։

թթ.jpg (323 KB)

Քննարկվել են նաև այլ ենթակառուցվածքների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև իտալական ինժեներական, շինարարական, նախագծային և խորհրդատվական ընկերությունների հետ գործակցության հետ կապված հարցեր։

You may also like...