Ոստիկանապետն ընդգծել է Հայաստանի եվ Լատվիայի միջեվ ձեվավորված բարեկամական հարաբերությունների կարեվորությունը

ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը մարտի 4-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությանը։

Ոստիկանապետն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

720.jpg (159 KB)

Այս համատեքստում նա մասնավորապես անդրադարձել է Լատվիայի և Լիտվայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրին։

Արամ Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը։

Նա նաև մատնանշել է Ոստիկանության գվարդիայի գործարկման նախանշված ժամկետները։

722.jpg (133 KB)

Վիկտորաս Գրաբաուսկասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել է փորձի փոխանակման կարևորությունը, ընդգծել, որ այն ուղղված է ներդրվող համակարգի բարելավմանը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

 Հանդիպման ավարտին Արամ Հովհաննիսյանը համագործակցության համար պարգևատրել է Վիկտորաս Գրաբաուսկասին։

721.jpg (171 KB)723.jpg (128 KB)

You may also like...