Պետք է սիրենք մեր երկիրը եվ ամեն ինչ անենք, որ անվտանգ լինի, Վազգենի պատգամը դա էր․ Քոչարյան
Պետք է իրականություն դարձնենք Վազգեն Սարգսյանի մտքերը։
Նա հավելեց․
«Պետք է սիրենք մեր երկիրը և ամեն ինչ անենք, որ ինքը լինի անվտանգ ու ապահով, դա է եղել իր (խմբ․ նկատի ունի՝ Վազգեն Սարգսյանի) պատգամը։ Այն, ինչ ինքը չկարողացավ անել, պետք է հետագա սերունդները գիտակցելով իրաիկանություն դարձնեն»,- ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ դա է պատճառը, որ Վազգեն Սարգսյանի թե՛ ծննդյան, թե՛ մահվան օրը Եռաբլուրը միշտ մարդաշատ է․
«Իր կարիքը միշտ զգացվել է, և զգացվում է, և դա մեզ բոլորիս պետք է։ Վազգենն արել է այն, ինչը մեր սրեունդը կարողացավ ամբողջացնի ու դարձնի իրականություն՝ ստեղծել կանոնավոր բանակ։ Հավատը պետք է վերականգնել, Վազգենի մեծությունը նրանում էր, որ երբ ինքը ասում էր՝ պետք է ունենանք, ինքը ուներ, այդ ունենալը ու դրան հասնելը նշանակում է նվիրում»։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան:
