Եթե Հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, կարող է կրկնվել․ Սասուն Միքայելյան
Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է։
Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նաև անդրադարձավ Հոկտեմբերի 27-ին․
«Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, մենք պահանջատեր ենք, որ բացահայտվի։ Դա իրավապահ մարմինների գործն է, գործընթաց է գնում, ու մենք էլ կլինենք պահանջատեր, որ դա բացահայտվի։
Եթե չբացահայտվի, երևի ուրիշ ճակատագիր չունենա մեր պետությունը, որովհետև նման բաները կարող են կրկնվել, և բոլոր հետևանքները, որ այս օրին ենք, գալիս են Հոկտեմբերի 27-ից»։
Նրա խոսքով՝ երկրապահը տարբեր ուղղություններով պաշտպանում է ՀՀ սահմանները․
«Այսօր էլ պետք է խելոք լինենք գաղափարապես, որպեսզի հասնենք այն ամեն ինչին, բանակցություններ են գնում, դրա համար որպես երկրապահ նախագահ, մենք մեր գործն ենք անում, կանգնած ենք զինվորի կողքին»։
