Որ հատվածում են բախվել Երեվան-Երասխ երթուղու էլեկտրագնացքն ու մարդատարը. ՀԿԵ-ն հայտնել է պատճառը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մանրամասներ է հայտնել մարտի 5-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքի և մարդատար մեքենայի բախման դեպքից:

«Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Դժբախտաբար, մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում մահացածների հարազատներին և մերրձավորներին, ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ է անում պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան:

Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ կան:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ երկու վիրավորներն անչափահաս են, առողջական վիճակները գնահատվում է ծայրահեղ ծանր:զոհեր և վիրավորներ կան:

You may also like...