Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեվոսյանն անձնակազմին ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Մարտի 6-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։

Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։

752.jpg (234 KB)

Խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական գիտելիքների մասին՝ Ծառայության պետը հույս է հայտնել, որ կշարունակվի համատեղ արդյունավետ աշխատանքը համակարգի բարեփոխման տեսլականի ուղղությամբ։

Նորանշանակ տեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և հաստատել իր պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների ճանապարհը՝ ի շահ Ծառայության և պետության։

753.jpg (158 KB)

Այնուհետև Ծովինար Թադևոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անձնակազմի հետ։

You may also like...