Գյումրու շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին, տնօրինելու են բնակիչները. Սարիկ Մինասյան
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Գյումրու բազմաբնակարան շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին, դրանք հավասարապես տնօրինելու են բոլոր բնակիչները:

«Աշխատանքների մեկնարկը կտրվի Անի թաղամասից՝ պայմանավորված առաջիկայում իրականացվելիք լայնածավալ հիմնանորոգմամբ:

Բոլոր բակերից հանվելու են ցանկապատները, ապօրինի, նաև վարձակալական հիմունքներով համայնքապատկան հողի վրա տեղադրված ավտոտնակներն ու տաղավարները: Դրանց փոխարեն շենքերի բակերում կառուցվելու են խաղահրապարակներ, որոնք կահավորվելու են համապատասխան գույքով: Բոլոր բակերի համար միանման նախագիծ կներկայացվի:

Միայն Անի թաղամասում 1000-ից ավելի ավտոտնակ ու տաղավար է հաշվվում»,- գրել է Մինասյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
