Ռեմի Ռիուն վերահաստատել է ՀՀ կարեվոր ենթակառուցվածքային ծրագրերում ԶՖԳ-ի մասնակցության պատրաստակամությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության`Ֆրանսիայի Հանրապետություն շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել փոխվարչապետի և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրեն Ռեմի Ռիուի հանդիպումը:

Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը ընդգծել է Զարգացման ֆրանսիական գործակալության առանձնահատուկ դերակատարումը Ֆրանսիայի հետ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շարունակական ընդլայնման և խորացման գործընթացում:
Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված արդյունավետ համագործակցությանը` փոխվարչապետը բարձր է գնահատել ԶՖԳ դերը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, այդ թվում` հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավման, մասնավոր հատվածի ֆինանսավորման և կառավարման առավել թափանցիկ մեխանիզմների ներդրման և մի շարք այլ կարևոր ուղղություններով:

տտ.jpg (114 KB)

Զրուցակիցները կարևորել են նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների ընթացքին`երկուստեք ընդգծելով ջրամբարի` ընթացիկ տարում շահագործման հանձնելու կարևորությունը։

տտտ.jpg (106 KB)

Բարձր գնահատելով այս ուղղությամբ ՀՀ հետ ձևավորված սերտ համագործակցությունը`ԶՖԳ գլխավոր տնօրենը վերահաստատել է կարևոր ենթակառուցվածքային ծրագրերում մասնակցություն ունենալու գործակալության պատրաստակամությունը:

տտտտ.jpg (129 KB)

Հանդիպման ավարտին, ի թիվս ընթացիկ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համագործակցության հնարավոր նոր ուղղությունների վերաբերյալ։

Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին մեկնարկել Հայաստան-ԶՖԳ ռազմավարական գործակցության 2026-2027թթ. գործողությունների ծրագրի մշակման նպատակով աշխատանքային հանդիպումները։

տտտտտտտտտտ.jpg (132 KB)

You may also like...