Ձեր մեծացող ներգրավվածությունը պետական կառավարման եվ այլ ոլորտներում մեզ համար ներշնչանքի աղբյուր է. Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով:
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ:
Այս օրը լավ հնարավորություն է արտահայտելու մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը ձեր հանդեպ՝ նվիրվածության, անսպառ ուժի ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար:
Ձեր՝ օրեցօր մեծացող ներգրավվածությունը պետական կառավարման եւ հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում յուրահատուկ ներշնչանքի աղբյուր է մեզ՝ տղամարդկանց համար:
Մեր իշխանությունը հաստատակամ է շարունակել աշխատել հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա իրացնել իր ամբողջ ներուժը՝ առանց խոչընդոտների եւ սահմանափակումների:
Խոնարհումս եւ հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին:
Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորելով գարնանային այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ջերմություն, երջանկություն եւ անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում»:
