Բաքուն եվ Բրյուսելը քննարկել են ադրբեջանական գազի մատակարարման հարցը

Ադրբեջանն ու Եվրամիությունը (ԵՄ) պատրաստ են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, մասնավորաբար բնական գազի մատակարարումների հարցում։

Այս մասին հաղորդել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը՝ նշելով, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել էներգետիկ համագործակցության հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Խումբը ստեղծվել է Սլովակիայի նախաձեռնությամբ՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո։

Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը և Պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահը։

ԵՄ բանակցությունների ընթացքում ներկայացրել են ԵՄ էներգետիկ հանձնաժողովի գլխավոր տնօրեն Լոբիլո Բորերոն և Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովան։

You may also like...