Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա. նա հրապարակել է պատվիրակության կազմը

Հաջորդ շաբաթը կսկսեմ Սաուդյան Արաբիա այցով։

Այս մասին իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Պատվիրակության կազմում կլինեն աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան, ՊՆ Ռուստեմ Ումերովը և Երմակի տեղակալ Պավել Պալիսան»,- հավելել է նա:

Զելենսկու խոսքով՝ շեշտը դրվելու է կառուցողականության վրա: Նա հույս է հայտնել, որ կկարողանան քննարկել ու համաձայնեցնել անհրաժեշտ լուծումներն ու քայլերը։

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի մասին, որտեղ ծրագրված են բանակցություններ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։

You may also like...