Արարատ Միրզոյանը մարտի 10-ին կմեկնի Հնդկաստան
Վաղը՝ մարտի 10-ին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան, հայտնում են ԱԳՆ-ից:
Ծրագրված է նախարարի հանդիպումը իր պաշտոնակցի՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։
«Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։
Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանն՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։
Նա այս շաբաթ խորհրդարանում հայտնել էր նախատեսված այցի մասին, սակայն ժամկետ չէր նշել:
