Էկոնոմիկայի նախարարն ու պատգամավորները Գորիսում հանդիպել են տեղի գործարարների եվ տնտեսվարողների հետ
Մարտի 8-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Նարեկ Ղահրամանյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպել է համայնքի մի շարք գործարարների և տնտեսվարողների հետ։

«Մտքեր են փոխանակվել Գորիսի` որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի զարգացմանը, Գորիսում փառատոնների և միջոցառումների անցկացմանը։

Քննարկման ընթացքում բնակիչները նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կաթի արտադրությանն ու մթերումների գներին, հողերի խոշորացմանը, բիզնեսների զագացմանը, ներկայացրել իրենց առաջարկները, լսել նախարարի դիրքորոշումը։
Երկուստեք որոշում է կայացվել հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցելու վերաբերյալ»,- ասվում է պատգամավորի գրառման մեջ:
