Քանի շուն է քնեցվել, ստերջացվել եվ պատվաստվել Գյումրիում. վերջին օրերի աշխատանքի ամփոփում
Գյումրու Կենդանիների խնամքի կենտրոնից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ից մարտի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՈԱԿ-ը Գյումրիում իրականացվող ստերջացման աշխատանքների արդյունքում կլինիկա է տեղափոխել 186 թափառող շուն:
- «Ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ 136 շուն,
- Վերապատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ 38 շուն,
- Քնեցվել է — 12 շուն,
- Որից՝ Լեյշմանիոզ ախտորոշմամբ՝ 4 շուն
- Ժանտախտ ախտորոշմամբ՝ 4 շուն
- Կյանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ՝ 3 շուն
- Անկառավարելի ագրեսիա ախտորոշմամբ՝ 1 շուն:
- Աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
