Ռուսաստանի եվ Միացյալ Նահանգների միջեվ խնդիրներն ու հակասությունները հաղթահարելու աշխատանքները դեռեվս չեն սկսվել․ Լավրով
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա խնդիրներն ու հակասությունները հաղթահարելու աշխատանքները դեռևս չեն սկսվել։
Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դեռ վաղ է գնահատել արդյունքները և «հեռուն գնացող եզրակացություններ» անել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների հիման վրա։
Ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ», մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, այդ հիմքի վրա որևէ խոր եզրահանգում անելը վաղաժամ է»,- ասել է Լավրովը։
