Տեղի է ունեցել ՀՀ եվ Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը (լուսանկարներ)

Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

482972793_1045691257588371_4982638612150244737_n.jpg (171 KB)

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հանդիպման մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է.

«Շնորհակալություն, հարգելի՛ նախարար Ջայշանկար: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ, թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը հրավերի և ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ նախարար, մշտապես մեծ հաճույք է Ձեզ հետ մտքեր փոխանակելու հնարավորություն ունենալ ոչ միայն մեր երկկողմ օրակարգի, այլև տարածաշրջանային ու գլոբալ գործընթացների վերաբերյալ։

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Կրիկետի Միջազգային խորհրդի մրցաշարում Ձեր թիմի վերջին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ, որ սա կարևոր և բավականին խորհրդանշական իրադարձություն է։

Հարգելի՛ գործընկերներ, վստահ եմ, որ կհամաձայնեք, որ մեր հարաբերությունները, որոնք ավանդաբար ձևավորվել են դարավոր, կարելի է ասել, քաղաքակրթական կապերի հիման վրա, վերջին տարիներին զգալիորեն նոր մակարդակի են բարձրացել։ Եվ դա, առաջին հերթին, Ձեր անձնական ջանքերի և ներդրման շնորհիվ է, պարոն նախարար, ինչը մենք շատ ենք գնահատում։

482132042_1045691587588338_8981963671402008907_n.jpg (156 KB)

Ձեր այցը Հայաստան 2021 թվականին, և իմ, ես կասեի, բավականին հաճախակի այցերը Հնդկաստան և մեր փոխգործակցությունը միջազգային հարթակներում վկայում են մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։ Եվ ես վստահ եմ, որ մենք պետք է պահպանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։

Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում:

484039826_1045691327588364_587903394312367219_n.jpg (295 KB)482217078_1045691360921694_9140859207875239095_n.jpg (252 KB)482213503_1045691354255028_3082383576571486723_n.jpg (249 KB)

Այլ հարցերի թվում մենք կարևորում ենք նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների դերը, ինչպես նաև Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։

482223594_1045691637588333_2377472480838638227_n.jpg (340 KB)

Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ առանձնազրույցի ընթացքում ես և նախարար Ջայշանկարն արդեն հնարավորություն ենք ունեցել քննարկելու մեր երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Եվ ես ուրախ եմ շարունակել մեր քննարկումներն ընդլայնված ձևաչափով»։

482193012_1045691520921678_6193292715423263797_n.jpg (167 KB)

Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպման արդյունքներով ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.
— «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Հնդկաստանի Հանրապետության Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջև» փոխըմբռման հուշագիր,

— «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Է Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության դեղերի ստանդարտների վերահսկման կենտրոնական կազմակերպության միջև դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագիր։

482988345_1045691474255016_1079182826406565722_n.jpg (293 KB)482349465_1045691547588342_2862693862296386710_n.jpg (339 KB)

482988345_1045691474255016_1079182826406565722_n.jpg (293 KB)

You may also like...