Սաուդյան Արաբիայի թագաժառանգն առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Մարտի 10-ին՝ ավելի վաղ, Ռուբիոն ժամանել է ծովափնյա քաղաք՝ մասնակցելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպմանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Ռուբիոն երկուշաբթիից չորեքշաբթի կլինի Ջիդդաում, որտեղ կհանդիպի ուկրաինական պատվիրակության հետ:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, պետքարտուղարը լավատեսություն է հայտնել թռիչքի ժամանակ ուկրաինական պատվիրակության հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ, թեև հավելել է, որ ԱՄՆ-Ուկրաինա հանքային գործարքի ավելի շատ մանրամասներ դեռ պետք է մշակվեն:
Մարտի 10-ին Ջիդդա է ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վերջինս ևս առանձին հանդիպում է ունեցել թագաժառանգի հետ:
