Կիեվի հետ քննարկել ենք տարածքային զիջումների հարցը, Ռուսաստանը եվս պետք է նստի բանակցային սեղանի շուրջ. Ռուբիո
ԱՄՆ-ն ուրախ է, որ Կիևը նստել է բանակցությունների սեղանի շուրջ: Եթե Ռուսաստանի Դաշնությունը «այո» ասի, ապա Վաշինգտոնը կանի հնարավոր ամեն ինչ կարգավորման հարցում առաջ շարժվելու համար:
«Հակամարտության կարգավարման համար անհրաժեշտ է, որ երկու կողմերը նստեն սեղանի շուրջ: Մենք ուրախ ենք, որ Կիևը համաձայնեցին դրան: Հիմա հերթը Ռուսաստանինն է՝ կհամաձայնվի, թե ոչ»,- ասել է նա:
Ռուբիոն նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին դիտարկել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը:
«Բանակցությունները միակ ճանապարհն են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Մենք Կիևի հետ քննարկել են տարածքային զիջումների հարցը», — նշել է պետքարտուղարը։
Հիշեցնենք՝ բանակցությունների արդյունքում Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մի քանի խողովակով Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը։
Մարտի 11-ին տեղի ունեցած բանակցությունները հաջորդել են Զելենսկի-Թրամփ հայտնի միջդեպին:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:
Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար:
ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել էր «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։
Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։
