Հայաստանին մատակարարվող զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ․ Ալիեվ

Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իր երկիրն է սանձազերծել Արցախի դեմ ագրեսիան։

«Մենք պայքարել ենք մեր արժանապատվության համար՝ միջազգային իրավունքի հիման վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը թղթի վրա մնացին 27 տարի։

Եթե ​​մենք ուժով «չազատագրեինք մեր հողերը» (օկուպացնել Արցախը –խմբ․), հաջորդ 27 տարիներին իրավիճակը նույնը կմնար»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ «երբեմն պետք է ուժ կիրառել խաղաղության հասնելու համար»։

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե իբր Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են երկրի դեմ։

 «Եվրոպական դիտորդական առաքելությունը, ըստ էության, Եվրամիության հետախուզական առաքելությունն է»,– նշել է նա։

«Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմանների վրա, ինչպես լրտեսները, փնտրում են հարմար անցքեր, որպեսզի կարողանան անցնել մեզ մոտ:

Մենք ունենք նաև բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ»,- ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, թե Հայաստանի «մեծ եղբայրն» արդեն Բրյուսելն է։

You may also like...