Մեր նպատակը պարզ է՝ Երեվանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
«Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։
Այս ճանապարհին շարունակելու ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքեր։ Իրականացրեցինք բացազատում ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար։
Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն։
Քննարկեցինք բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը, որպեսզի մարդիկ ունենան ավելի բարեկարգ միջավայր»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
