Սա կարեվոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ուղղությամբ. Բայբա Բրաժե

Լատվիայի արտգործնախարարը շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ:

«Շնորհավորում ենք մեր լավ բարեկամներ Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ:
Դա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ուղղությամբ»,- գրել է արտգործնախարարը «X»-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

You may also like...