Խաղաղության համաձայնագիրը կնշանավորի Հվ. Կովկասում խաղաղության ու կայունության նոր դարաշրջանի սկիզբը. Ֆայոն

Խաղաղության համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնը:

«Ջերմորեն ողջունում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունը Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։
Հուսով ենք, որ շուտով փաստաթուղթը կստորագրվի, ինչը կնշանավորի Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության նոր դարաշրջանի սկիզբը»,- «X»-ի միկրոբլոգում գրել է արտգործնախարարը:

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները:

Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ընդգծել է, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման:

You may also like...