Ողջունում ենք ՀՀ–ի եվ Ադրբեջանի միջեվ խաղաղության գործընթացում գրանցված դրական առաջընթացը․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում գրանցված դրական առաջընթացը։ Այս մասին գրել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մաո Նինը։

«Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր երկրներ են Հարավային Կովկասի տարածաշրջանում և Չինաստանի լավ բարեկամներն ու գործընկերներն են։

Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ երկու երկրները կկարողանան լուծել իրեն կոնֆլիկտները և տարաձայնությունները՝ երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով և նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարգավաճմանը»,– ասված է հաղորդագրությունում:

You may also like...