Ռուսաստանը միշտ աջակցել եվ շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։

Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։

Այս մասին, համաձայն Կրեմլի տարածած հաղորդագրության, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

«Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա»,- նշել է նա:

You may also like...