Թրամփը Պուտինի հետ չի զրուցել. Սպիտակ տուն

Սպիտակ տունը պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցել է ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Շփոթմունքի պատճառ է դարձել սոցցանցում Թրամփի գրառումը, որում նա գովաբանում է Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունները և ասում.

«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ վատ և խոցելի վիճակում:

Ես խնդրել եմ Պուտինին խնայել նրանց կյանքը», արդյունքում ստեղծվել էր տպավորություն, թե նա անձամբ է խոսել Պուտինի հետ։

Նրա խոսքից մյուս հատվածը, թե «հազարավոր ուկրաինացի զինվորներ Կուրսկի մարզում լիովին շրջափակված են ռուսական զորքերով», բուռն անհամաձայնություն է առաջացրել ուկրաինական աղբյուրների և ռազմական վերլուծաբանների շրջանում, որոնք այդ տեղեկությունը անվանել են ոչ ճշգրիտ:

You may also like...