Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եվ Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն
Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմոմալի Ռահմոնը շաբաթ ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել, որի ընթացքում հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նրանք պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։
