Եռաբլուրից ծաղիկներ գողացածները բանտից ազատ են արձակվել

Քննչական կոմիտեից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Եռաբլուրից ծաղիկներ գողանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է՝ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի՝ ծնողների հետ հաշտության հիմքով:

Կալանավորվածները Արմավիր բանտից ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ահազանգ էր եղել, որ Եռաբլուրից գողանում են պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին դրված ծաղիկները։

You may also like...