Ձեզ թվո՞ւմ է` մեր հայցերը հիմնավոր են, Ադրբեջանինը՝ անհիմն. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել, է որ ադրբեջանական կողմը նույնպես միջազգային ատյաններում ունի հայցեր ՀՀ–ի դեմ և մարդիկ, ովքեր հայտարարում են՝ Հայաստանում գույքեր ունեն և պետք է վերադառնան։
«Էդ մասերը չեք լսո՞ւմ, թե՞ ձեռք չի տալիս»,– հարցրել է նա լրագրողին, ինչին վերջինս արձագանքել է․ «Դրանք անհիմն հայցեր են»։
«Դե արի ես ու դու նստենք, որոշենք՝ սա հիմնավո՞ր է, դա անհիմն է։ Դու ասում ես՝ անհիմն է, իրենք էլ ասում են՝ ձեր բերածն է անհիմն։ Դրա համար գոյություն ունի դատարան։
Ձեզ թվո՞ւմ է՝ իրենց հայցերն անհիմն են, մերը սաղ հիմնավոր են, կամ էլ հակառակը»,– ասել է ԱԺ նախագահը և նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կա երկկողմանի պայմանավորվածություն միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու։
Սիմոնյանւ նշել է՝ «հայկական մոլորակից» դուրս նաև էլի կյանք գույություն ունի․ «Մեր պատկերացումից դուրս այլ պատկերացում էլ կա։ Ամեն ինչ երկկողմանի է»։
